Փետրվարի 22-ին բացվել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների Composers.am պաշտոնական կայքը։ Ինտերնետային այս էջի շնորհիվ երաժիշտները և հասարակության լայն շերտերը հնարավորություն կունենան հաղորդակից լինելու ինչպես միության ներսում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես էլ միության անդամների ստեղծագործական գործունեությանը:
Կայքն ունի «Նորություններ», «Կոմպոզիտորներ», «Երաժշտագետներ», «Նախագծեր», «Մրցույթներ» բաժինները, որտեղ կարելի է ծանոթանալ երաժշտական նորություններին։